▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

200.000 դրամ տուգանք՝ Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածելու համար

Արդեն տեղեկացրել էինք, որ Արմավիր քաղաքի բնակիչ, Սևակ Ալբերտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածելու համար:

Նա 19.06.2015թ-ին համացանցի` իրեն պատկանող www.hylike.ru  կայքում` 18+  անվանումով բաժնում, <<Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/>> վերտառությամբ: //hylike.ru/?p=998 հղումով էջում տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ: Այսինքն` Սևակ Ալբերտի Հովսեփյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր. օր-ի 263 հոդվածի 1-ին մասով:

Այսօր կայացած դռնբաց դատական նիստում դատարանը որոշեց.

Սևակ Ալբերտի Հովսեփյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Սևակ Ալբերտի Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Փաթեթավորված և ԿՀԴՊ ԳՎ <<ծրարների համար>> կնիքով կնիքված թվով յոթ լուսանկարները թողնել կցված քրեական գործին:
Քաղաքացիական հայցի հարցը համարել լուծված։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի լուսանկարները տարիներ առաջ հրապարակել էր Կարեն Արայանը, ով դատապարտվել էր ազատազրկման: 

Դատական տեղեկատվական համակարգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին