▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էր վարվում Վազգեն Սարգսյանն՝ առաջին գծի մասին սուտ լուրեր հրապարակողների հետ

Սահմանային լարված իրավիճակին զուգահեռ ՝ առաջնային գծից իբր հրատապ ու սենսացիոն լուրեր տարածելու մասին որոշ կայքերի հանդեպ  համացանցում սկիզբ առած բողոքի դրսևորումներ ֆոնին՝ Asekose.am-ի զրուցակիցը, ով ցանկացավ չհրապարակել անունն,  քսան տարվա վաղեմության  ուշագրավ դեպք հիշեց: 

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին հայաստանյան թերթերից մեկը/թերթի ու խմբագրի անունը նույպես չենք նշում/ հաճախ էր ստահոդ լուրեր տպագրում Արցախից ու հարակից տարածքներում տեղի ունեցող ռազմական իրադարձություններից: 

1994-ի ձմռանը, երբ Օմարի լեռնանցքն ազատագրվել էր, նույն թերթը սկսել էր  նյութեր հրատարակել, թե , ըստ իրենց ունեցած  «հավաստի» տեղեկությունների, Օմարի լեռնանցքն ու Քելբաջարի շրջանի հյուսիսային մասը կրկին հանձնվել է ադրբեջանցիներին:

Վազգեն Սարգսյանն, ով այդ տարիներին Հայաստանի պաշտպանության նախարարն էր, երկար ժամանակ համբերելով ՝  թերթի հերթական նման հրապարակումից հետո,սակայն,  մարդիկ է ուղղարկում խմբագրություն, ովքեր խմբագրին դուրս են հրավիրում, ապա ՝  «ուղեկցում»  Էրեբունի օդանավակայան, այնտեղից էլ ուղղաթիռով ՝ ուղիղ Օմարի լեռնանցք, որպեսզի խմբագիրը սեփական աչքերով համոզվի, որ իր թերթում հրապարակվածը սուտ է: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում  նաև տեսանյութեր են տարածվում, թե իբր հայ զինվորը հեռախոսով նկարել է, թե ինչպես է հայկական կողմը հիթիռակոծմամբ պատասխանում ադրբեջանցիների վերջին ագրեսիային: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին