▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի որդի Տիգրանի հարսանիքի լուսանկարները

Երեկ կայացել է Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան: Թեև հատուկ հրահանգ է եղել, որպեսզի հարսանիքի լուսանկարները չհրապարակվեն ոչ մի տեղ, մեզ հաջողվել է հայթհայթել բացառիկ լուսանկարներ՝ այս միջոցառումից:

Ուշագրավ է, որ Տիգրան Կարապետյանի ընտրայլը՝ 21-ամյա Մարի Հալունյանը, սովորական ընտանիքից է, ինչը այս հարսանիքը յուրահատուկ է դարձնում: Ինչպես գիտեք, մեր էլիտային հատուկ է այն, որ դրա ներկայացուցիչներն իրենց երեխեներին ամուսնացնում են միմյանց հետ ու աշխատում են գործ չունենալ այլ խավերի ներկայացուցիչների հետ, սակայն Տիգրան Կարապետյանը կարծես թե կոտրում է այս կարծրատիպը: Նորապսակները ծանոթ են եղել վաղուց ու տարբեր խավերի պատկանելությունը չի խանգարել նրանց սիրուն:

1

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ Ֆլորենս ռեստորանային համալիրում: Ի դեպ, հարսանիքի քավորի ընտրության հարցում նորապսակները ևս զերծ են մնացել շաբլոններից և քավորությունը ստանձնել է հասարակության լայն շերտերին անծանոթ մարդ, ով Տիգրան Կարապետյանի ընկերն է:

1ZHVPdC

Շնորհավորում ենք նորապսակներին ու մաղթում, որ երջանկությունը լինի իրենց ընտանեկան դաշինքի անբաժանելի մասը:

1432289183_61 12011296_1046782652033239_8346566367156061558_n

Աղբյուր՝ Լրագրող, ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին