Երեկ ոչ պրոֆեսիոնալիզմով փայլեց Հ1-ը, երբ ՄԱԿ գլխավոր ասսամբլեայի շրջանականերում համաշխարհային առաջնորդների ու Սերժ Սարգսյանի ելույթների մասին պատմելու համար կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ, թղթակցի պատուհանի տակ գրված էր… Լոս Անջելես:
Աչքիս Հ1-ում էլ են հաստատվել Գլենդելի վկաները, ում համեստ պատկերացումների համաձայն, Ամերիկայի ալֆան ու օմեգան Լոսն է ու ինչքան կարևոր բան կա՝ Լոսում է: Գուցե Հանրայինում սա ոմանց շոկի ենթադրի, բայց շտապում եմ տեղեկացնել, որ դա այդպես չի: ՄԱԿ-ի գրասենյակը Լոսում չի, այլ Նյու Յորքում է: Լոսը ԱՄՆ-ի մայրաքաղաքը չի, անգամ ամենամեծ քաղաքը չի ու ընդհանրապես՝ երկնաքերեր ունեցող միակ քաղաքը Լոս Անջելեսը չի, ամոթ է սենց կիքսեր թույլ տալը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Լավ է միացումներ չեք անում ՕմԸսկից, ՏոմԸսկից, ՊադմԱսկվայից, ՎլադիվաստոՎԸՍկից, մեկ էլ ԱմստերդամԸՍԿից…
Աղբյուրը` ordinaricus.wordpress.com