Armtimes.com-ը գրում է.
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստը: Մեր թղթակիցը հայտնում է, որ Տույին սատարելու էին եկել նրա հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ հայտնի երգիչներԱրամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Մինչ նիստի մեկնարկը ներկաները կատակով նշում էին, որ այսօրվա նիստին միայն Նունե Եսայանն է պակասում: Իսկ Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ եթե արդարություն կա՝ ապա բոլորով գնալու են «զալ» (սրահ՝ Արթուր Ղազարյանի ազատությունը տոնելու-խմբ.):
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Տույը դատարանի դահլիճ էր եկել բարձր տրամադրությամբ: Այսօրվա նիստի ընթացքում նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, խնդրելով դատարանին Արթուր Ղազարյանի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ, այն պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան: Նա նաեւ նշեց մի շարք մեղմացնող հանգամանքներ՝ այդ թվում Արթուր Ղազարյանի առողջացնող վիճակը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում