Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պատանեկությանս տարիներին հեռուստալրագրողները օրինակ էին բոլորիս համար։ Մենք ամեն օր հետևում էինք նրանց, սովորում նրանից ու ընդօրինակում նրանց։ Երբ երիտասարդ էի( իսկ դա վաղուց էր)` հեռուստալրագրող ամեն փալաս դառնալ չէր կարող, քանի որ հեռուստացույցում հայտնվողը ընդօրինակելի մոդել պետք է լիներ հանրության համար թե պրոֆեսիոնալ, և թե անձնական առումներով։
Բայց այսօր ունենք իրավիճակ, երբ ամեն փալաս, ով կատարյալ անհաջողակ է անձնական առումով ու մի բան էլ անտանելի ձիկցիա ունի կարող է իրավունք ստանալ բարի լույս ասել մեզ եթերից ամեն առավոտ։
Արման Մարգարյան անունով մարդը, ով ինչպես ASEKOSE-ի թողարկումից իմացա թողել է իր կնոջը, ընտանիքը, կուրծք ուտող երեխային ու անհետացել տարիներով, այսօր եթերից մեզ հերիք չէ բարի լույս է ասում, բի բան էլ խրատներ է տալիս, բացատրում սովորեցնում։ Կինդ ճիշտ է ասում, որ դու թուփ ես։ Այ թուփ ի՞նչ իրավունք ունես եթերում լինել նման խեղխատակի կենսագրությամբ։ Ո՞վ ես, որ քո չկայացած հալով մեզ խրատում ես, խորհուրդներ ես տալիս։ Դու ամոթ չե՞ս անում։ Դու ամենաստոր բանն ես արել․ կուրծք ուտող մանկանը մոր գրկում ես թողել ու փախել, ու հիմա մեզ եթերից խրատներ չտաս։
Ատում եմ նման հայրերին։ Դուք եք, որ հասարակությանը ավելի չար եք դարձնում։ Ձեր պատճառով է, որ երեխաները չարանում են կյանքի ու շրջապատի հանդեպ։ Դուք եք, որ ճակատագրեր եք խեղում։ Ձեր լքած երեխաներն են, որ հասարակության արյունն են ծծում հետո։
Երջանիկ է երեխադ մի հարցում, որ նման մայր ունի ու նա հոգ է տարել իր մասին այնպես, որ ոչնչի կարիք չզգա։ Դու իրավունք չունես հայր կոչվելու ու մարդ կոչվելու։ Ատում եմ քո տեսակը։ Նրանից հետո ինչ երեկ Ինգրիդի հարցազրույցից իմացա, քո հաղորդումն էլ նայել չեմ կարող․ քեզ նայել չեմ կարող։