▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժյուրին ցածր գնահատեց Գրիգոր Կյոկչյանի և IOWA խմբի ելույթը

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Սոչիում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի երկրորդ մրցութային համերգը: Մրցույթի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զուգերգով՝ կատարելով Իգոր Նիկոլաևի հիթերը: Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ «Две звезды» երգը և ժյուրիի կողմից ստացել է 82 միավոր:

Ժյուրիի անդամների գնահատականներից պարզ է դարձել, որ առայժմ առաջին տեղում Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն է, ով ստացել է 167 միավոր: Գրիգոր Կյոկչյանը երրորդ մրցութային օրվա նախաշեմին զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը Գրիգոր Կյոկչյանը Boney M-ի հանրահայտ Sunny երգով հիացրել է  «Նոր ալիք» մրցույթի ժյուրիին և հանդիսատեսին` արժանանալով 85 միավորի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին