shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Արթուր Բաղդասարյանի որդին՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով:Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն էին ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը տարբեր օրերին ու ժամերին ավտոմեքենայի վրա տեղադրում է տարբեր համարանիշներ, մեկ՝ դիվանագիտական, մեկ՝ գերմանական, մեկ էլ՝ չգիտես որտեղից պեղած ինքնաշեն համարանիշ:
Համարանիշներից մեկին գրած է HAYAS-Y , հավանաբար, երիտասարդը ցանկացել է Range-ի վրա տեղադրել իր հայրիկի (արդար քրտինքով ստեղծած) Արագածոտնի մարզում գտնվող HAYAS -ի գործարանի անունը: Ավտոմեքենայի վրա եղել է նաև 100 ՈՈ 01 համարանիշ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բայրոնի 3-րդ շենքի 20 բնակարանի բնակիչ Վահան Արթուրի Բաղդասարյանը: Վերջինս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի տղան է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում