Արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը գաղտնի նշանադրվել է:
Asekose.am-ը կապ հաստատեց Սիլվայի պրոդյուսեր հայրիկի`Հակոբ Հակոբյանի հետ` ճշտելու լուրի իսկությունը:
«Այո, Սիլվան նշանադրվել է: Մենք փոքրիկ խնջույք ենք կազմակերպել մեր ամենամտերիմներիմ մարդկանց հետ: Ոչինչ ավել չեմ կարող ասել»:
Այն հարցին, թե երբ կլինի նրանց պսակադրությունը, Սիլվայի պրոդյուսերն ասաց, որ տեղյակ չէ, դա իրենց անձնականն է:
Asekose.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան