armFootball.com-ը գրում է. 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումն անցկացրեց եւ պարտվեց Ալբանիայի ազգային ընտրանուն: Ալբանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հայերի դարպասը եւ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեցին:
Այսօր ալբանական եւ սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով հայտնում են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն են վճարել հաղթանակի համար:
Մասնավորապես լուրը տարածել է ալբանական opozita.com կայքը՝ հղում անելով սերբական telegraf.rs կայքին: Միեւնույն ժամանակ telegraf.rs կայքը լուրը հայտնել է՝ հղում անելով opozita.com-ին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում