Դեռ 2012 թվականին հարավկորեական ԶԼՄ-ները սկանդալային խորագրերով սկսեցին հանդես գալ, որոնցում մասնավորապես ասվում էր, որ Պուտինի դուստրը՝ Եկատերինան, պատրաստվում է ամուսնանալ կորեացի 28-ամյա մի երիտասարդի՝ Յու Յունգ-Գուի հետ։ Կորեացիները պնդում էին, որ երիտասարդը հարավկորեական ռազմական նավատորմի պաշտոնաթող ծովակալի զավակ է, ով ծանոթացել էր Պուտինի դստեր հետ դեռ դեռահասության տարիներին, երբ հայրն աշխատում էր Հարավային Կորեայի դեսպանատանը։ Նրանք մտերմացել ու ընկերացել էին, սակայն սկզբում իբր տղան չէր իմացել, թե ում դստեր հետ է ընկերություն անում։ Հետագայում նա ծանոթացել էր Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ հյուրընկալվել էր Պուտինների ամառանոցում։ Կորեացիներն այս ամենն ուռճացրեցին-ուռճացրեցին, հասցրեցին բանն ամուսնությանը, մինչև բոլոր այդ խոսակցությունները չհերքեց Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը, ու կարծես թե այդքանով էլ պատմությունն ավարտվեց։
Բայց մի դրական բան կա այս պատմության մեջ. համացանցում, այնուամենայնիվ, հայտնվեցին Պուտինի դստեր լուսանկարները, որոնցում երևում է, որ նա արդեն մեծացել է ու իրոք շատ նուրբ գեղեցկության տեր օրիորդ դարձել։ Հարկ է նշել, որ մինչ այդ Պուտինի դուստրերի լուսանկարները, որոնցում նրանք արդեն մեծ են, ու դեմքերը երևում են, գրեթե իսպառ բացակայում էին։ Նախագահի կյանքի այս հատվածը հմտորեն քողարկվում էր հասարակությունից։
Կան մի քանի մանկական լուսանկարներ, որտեղ նրա երկու դուստրերն իրենց ծնոողների հետ են, բայց արդեն պատանեկության շրջանում նրանց բոլոր հրապարակային լուսանկարներում նրանք կամ մեջքով են կանգնած տեսախցիկի առջև, կամ էլ այնպիսի անհաջող ռակուրսով, որ գրեթե ոչինչ չի երևում։
Շնորհիվ կորեական ԶԼՄ-ների՝ հիմա կարելի է վստահորեն ասել, որ Պուտինի կրտսեր դուստրն իսկական գեղեցկուհի է՝ նուրբ դիմագծերով, հրաշալի ժպիտով ու շեկ գեղեցիկ մազերով։
Աղբյուրը` Դեսից-դենից