Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր՝ Վիկտորիայի, հարսանեկան արարողությունը: Վիկտորիա Բաղդասարյանն ամուսնացել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդու՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ: Հարսանեկան ճոխ խնջույքին հրավիրված են եղել բազմաթիվ ՀՀԿ-ականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ. ներկա է գտնվել նաև Սերժ Սարգսյանը:
Համացանցում հայտնվել են նոր լուսանկարներ այս հարսանիքից:
Հիշեցնենք, որ Asekose.am-ը երեկ բողոքներ է ստացել փեսայի ղեկավարած` Աջափնյակ վարչական շրջանի և Կիևյան կամուրջի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներից, ըստ որի Վիկտորիա Բաղդասարյանի և Արտավազդ Սարգսյանի հարսանեկան արարողության ավարտին, Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս» ռեստորանից արված հրավառությունն այնքան ուժեղ և երկարատև է եղել, որ հարյուրավոր մետր հեռավորությամբ գտնվող շենքերը ցնցվել են, իսկ բնակիչները՝ վախեցել` կարծելով, թե երկրաշարժ է:
Հավելենք, որ «Ֆլորենս»-ը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: