▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Վարդանյան, ինչի՞ համար ես նոր ֆիլմումդ ՀՀԿ-ի դրոշը մեյդան բերել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի թրեյլերը ոնց էլ լինի տեսած կլինեք: Դե մոր մոտ թրեյլները լավ են դիտվում, հատկապես Գոռ Վարդանյնաի մասշտաբի կինոգարծչի։

Ֆիլմի մասին ասելիք չկա. Նույն Գոռ Վարդանյանը, նույն անփոփոխ էմոցիաներով դեմքը, նույն կարատեն, կարատեի հնարքները, շը՛խկ ու մեկը թռավ կպավ պատին և այլմ։ Մի խոսքով ամերիկյան ոճի, բայց շատ հայկական բոեվիկ ժանրի ֆիլմ:
Բայց այս ամենը դեռ հեչ: 

Թրեյլերի մոտ 10-րդ վայրկյանից է սկսվում զավեշտը. կուսակցական կաստյում-գալստուկավոր գործիչը անբարո վարքի համար կուսակցության շարքից հեռացնում է անդամներից մեկին։ Դե, կադրեր սույն անդամի վատ վարքից. սթրիփ-ակումբ, տկլոր աղջիկներ-բան ու կուսակցության կիսամերկ անդամն աղջիկների հետ տժժալիս։ Բայց սա էլ դեռ ամենը չի։

Իսկ հիմա, տադամմմ. կուսակցության դրոշը, այո՛ այո՛, նայե՛ք կադրում, կուսակցության դրոշը, դա հենց ՀՀԿ-ի դրոշն է. այ այստեղ է զավեշտը, ծիծաղը, փռթկոցը:

Չես հասկանում, հիմա Գոռը ուզեցել է լավություն անի՞ ՀՀԿ-ին ու ցույց տա, որ այնտեղ բոլորն օրինակելի վարքի տեր անձինք են՞։ Լաավ էլի: Քայլեք փողոցով ու մարդկանց հարցրեք այդ մասին, ու նրանք ձեզ անկեղծ կպատասխանեն, թե ինչ կարծիք ունեն այդ ամենի մասին։

Բա էլ ՀՀԿ-ի դրոշը մեյդան ես բերել ինչի՞ համար, Գոռ Վարդանյան։ Լավությո՞ւն էիր ուզում անեիր, որ տեսեեեք, ՀՀԿ-ում բոլոր անբարոներին հեռացնում են, բայց մյուս կողմից էլ փաստում ես, որ այնտեղ ամբարոներ կա՞ն։ Ստացվեց որ հայավարի լավություն էիր ուզում անեիր, բայց ինչպես միշտ վատություն ստավե՞ց եղբայր։ 

ՀՀԿ-ի դրոշն էլ այնպես են տնկել կադրում, հատուկ երևացող պլանով, որ ուզես էլ չես կարող չնկատել ու այս ամենը, հեռացնող պաշտոնյայի դեմքի լրջությունը, ՀՀԿ-ի դրոշը, անբարո վարքով անդամի մեղավոր հայացքը, միայն ծիծաղ է առաջացնում, միայն ծիծաղ:

Ու ծիծաղելի վիճակում  է հայտնվում մի ամբողջ ՀՀԿ` շնորհիվ այս ֆիլմի այս հատվածի։ Էհ ինչ ասեմ, դիտեք ինքներդ ու ինքներդ էլ կհամոզվեք. Մենակ ծիծաղելիս անկեղծ կլինեք ու կխոստովանեք, որ իրոք ծիծաղել եք․ Սա էր մնացել պակաս մեր ֆիլմերում,սա էլ ունեցանք շնորհիվ Գոռ Վարդանյանի. Ֆիլմ ՀՀԿ-ի դրոշով. 
էլ բան չեմ ասում:

Հայք Նաիրյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին