▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական НТВ հեռուստաալիքի անդրադարձը` Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարին

Ռուսական НТВ հեռուստաալիքի անդրադարձը` նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարին:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Հավելենք, որ վարորդը չի տուժել, սակայն շոկային վիճակից ելնելով`  չի կարողանաում մեկնաբանել  կատարվածը: Դեռևս հայտնի չէ վթարի պատճառը. ըստ վարկածների` վարորդը կամ քնել է, կամ էլ ավտոբուսն անսարք է եղել:

LifeNews կայքը հրապարակել է ավտոբուսում գտնվող անձանց անունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին