▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուրդ զինյալներն «Ախթամար» են ծխում

Թուրքիայի հյուսիսարևմտյան Քոջաելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել է PKK-ի զինյալներին մատակարարվող 215 հազ տուփ ծխախոտ՝ 1 մլն․ 298 հազ թուրքական լիրա արժողությամբ։

Այս լուրի հետ razm.info-ն ներկայացրել է նաև լուսանկար, որտեղ առգրավված ծխախոտի տուփերի հետ երևում է  «Ախթամար Օրիգինալ Slims»-ի տուփը. այն  արտադրում է  «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն:

Համացանցում այս լուրը քննարկողները հիշեցնում են, որ Ախթամարն իրենց սրբավայր համարում  ու երգեր են նվիրում նաև քրդերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին