Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական տեղեկության` թատերագետը հանկարծամահ է եղել:
Հավելենք, որ Լևոն Մութաֆյանը միշտ աչքի էր ընկնում իր համարձակ հայտարարություններով և գրառումներով: Ստորև ներկայացնում ենք նրա վերջին գրառումներից մեկը, որն արել էր մահից ժամեր առաջ.
«Ո՞վ է զգացել հիասթափությունից ծնված սրտի ցավը... Նա կհասկանա...»:
Հավելենք, որ Լևոն Մութաֆյանը 61 տարեկան էր: