▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Ահարոնյանը դիմում է ոստիկանություն՝ իրեն վարկաբեկելու փաստով

Hraparak.am-ը գրում է. «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, որը հայտնի է սեռական ոչ ավանդական կողմնորոշումների և դրանց հիման վրա ստեղծված համայնքների դեմ պայքարով, ցնցված է։ «Մարդիկ կան, որոնք որ ինձ գերազանց գիտեն, գիտեն իմ ընտանեկան կյանքը և չեն հավատում, բայց կան մարդիկ, որոնք տպավորության տակ կլինեն», - ասում է նա։ Երեկվանից համացանցով պտտվում է մի տեսանյութ, որում ներկայացված է երկու գեյերի նամակագրությունը։ Գեյերը փողոցային բառապաշարով են շփվում միմյանց հետ, փորձելով պայմանավորվել ինտիմ հանդիպման մասին։ Մի պահ երևում է զրուցակիցներից մեկի մարմինը, հետո դեմքը, որը գրեթե իդենտիկ է Ռոբերտ Ահարոնյանի դեմքին։ Սոցիալիստը վստահ է, որ այս տեսագրությունը սարքած է, և քիչ հետո կդիմի Կենտրոնի ոստիկանության բաժին։ Ահարոնյանը սա համարում է վրեժ ԼԳՏԲ համայնքի դեմ իր ելույթների և ակցիաների համար։ «Գավառում եմ ունեցել նման ելույթ։ 5 օր առաջ ես Եվրամիության շենքի առաջ վառել եմ հոմոսեքսուալիստների դրոշը, մշտապես ելույթներ եմ ունեցել ազգի միասնության, չպառակտվելու օգտին, Եհովայի վկաների դեմ, արտասահմանից, առավելապես Եվրոպայից ֆինանսավորվող ՀԿ-ների դեմ, և դրանց մեծամասնությունը գենդերային հավասարության և կրոնական շեղումների կողմնակիցներ են»։ Ահարոնյանը պատմում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ անհայտ անձինք փորձում են վարկաբեկել իրեն։ «Փորձեցին սարքել «Օդնակլասնիկով», ես ապացուցեցի, որ դա սարքած է ամբողջությամբ, նույնիսկ դիմեցի ոստիկանություն։ Հիմա արդեն երկրորդ էտապն է սկսվել։ Երևի, այդքան կամ, որ փորձում են իմ դեմ պայքարել»։ Այն ժամանակ կրկին նույն գեյ-կայքից վերցված նկար էին տարածում։ Նախորդ քննությունը արդյունք չտվեց։ Կայքերը գործնականում անվերահսկելի են։ «Ոչ ոք չի կարողանում դեմներն առնի։ Տարածողներն էլ «ֆեյքերով» են, նկարներ չկան։ Ուղղակի, կեղծանուններ են»,- ասում է Ահարոնյանը։

-Ձեզ նմանակե՞լ են։  Շատ նման է ստացվել։

-Չեմ կարող ասել, թե ոնց է արված սա։ Երևի, պետք է մասնագիտական փորձաքննություն արվի, օպերատիվ մարմինները պետք է դրանով զբաղվեն։ Կարծում եմ, մարդիկ բան ու գործ չունեն և ուզում են ապականել մարդու անունը, որն ունի ընտանիք, երեխաներ բարեկամություն և քաղաքական հասարակական դաշտում 92 թվից մաքուր ապրել է, կատարել է իր գործունեությունը։ Բայց ահա 6 ամիս է, ինչ նման վարկաբեկում է գնում։ Կարևորն այն չէ, թե ինչ են խոսում մարդու հետևից, այլ այն պահը, երբ դեմքով շուռ ես գալիս, և բոլորը լռում են, ոչ ոք ձայն չի հանում։  


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Ահարոնյանն՝ ազգային դավաճանության ջահակիրներից մեկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին