Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը կարող է բերել խորհրդարանում արդեն մեծամասնություն ունեցող իշխող վերնախավի ձեռքում իշխանության կոնսոլիդացմանը և օգտագործվել որպես լծակ իրենց միակուսակցական իշխանությունը շարունակելու համար։
Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական կառավարման համակարգը նախընտրելի է դեպի ժողովրդավարություն գնացող հասարակություններում, սակայն այստեղ կարևոր են մտադրությունները: Այս նախաձեռնությունը ոչ թե հասարակ ժողովրդինն է, որոնք իրավացիորեն թերահավատությամբ են վերաբերվում երկրում օրենքի գերակայությանը` քվեների կեղծման և կոռուպցիայի պատճառով, այլ իշխող վերնախավինը»