▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր սիրտը երիտասարդ է, քանի որ մեր սերը դեպի հայրենիք ճշմարիտ է և միասնական

Ժառանգություն խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սիրելի Րաֆֆի,

Դուք ապրում եք այն Հայաստանում, որտեղ հողը ոտքի տակ ամենաանկայունն է, իսկ երկինքը՝ ամենածանրը: Դուք լավ գիտեք, թե ինչ է նշանակում՝ սառել ցրտից, օրերով մնալ քաղցած, հալածվել բիրտ ուժից և վախենալ մարդկանց կյանքին սպառնացող վտանգից: Ձեզ ամենաշատն է հայտնի Հայրենի բնօրրանում հայի տառապանքը:

Սակայն Ձեր սիրտը շարունակում է մնալ երիտասարդ և հավերժ հավատարիմ ճշմարտությանը՝ սիրո ուժին: Մեր պայքարի անցած տարիները երբեմն բնութագրում են Սևակյան խոսքերով.

Գարունը անցավ`ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու …

Մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Իհարկե գալու է, քանի որ մեր սիրտը երիտասարդ է, քանի որ մեր սերը դեպի հայրենիք ճշմարիտ է և միասնական:

Ընդմիշտ մեր սիրելի Րաֆֆի,
քո ծննդյան տարեդարձին՝ Միասնաբար ստեղծենք հինգերորդ եղանակը, տանք նրան մեր Հայրենիքի արգասաբեր հողի ուժը և լուսավոր երկնքի փայլը:Իրագործենք մեր երազանքը, վերադարձնենք մեր բնօրրանը:

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին