▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարսնաքար»-ում հարսը, վերցնելով ոսկեղենն ու գումարը, փախել է

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի Սևանի մասնաճյուղում:

Հարսանիքի ժամանակ ներկաները հանկարծ զգացել են հարսի բացակայությունը: Պարզվում է՝ հարսը ստանալով հարսանեկան  նվերները՝ ոսկեղենն ու գումարը, դիմել է փախուստի:

Asekose.am-ի հետ զրույցում նշված հաստատության տնօրենն ասաց, որ ինքը չգիտի արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը: Վերջինս նաև չկարողացավ հստակ ասել՝ նախորդ օրը տվյալ հաստատությունում հարսանեկան արարողություն եղել է, թե ոչ:

«Ես ոչինչ չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ: Ուրիշ տեղ զանգեք»,-Asekose.am-ին ասաց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի Սևանի մասնաճյուղի տնօրեն Հայկ Շահնազարյանը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին