▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի լուսանկարները

Ինչպես արդեն հայտնի է, Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Հավելենք, որ  Արթուր Վարդանյանն  արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է: Նա միաժամանակ «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահն է: Այդ կազմակերպության պնդմամբ` իրենք մասնակցել են Քեսաբի ազատագրմանը, սակայն դա հաստատող որևէ փաստ չկա:

Ստորև ներկայացնում ենք Արթուր Վարդանյանի լուսանկարները, որոնք  վերցված են Հասմիկ Հայոց Վահան  ֆեյսբուքյան էջից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին