▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կրծքերն ինձ չեն խանգարում. անկեղծանում է «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը»

Wnews.am-ը գրում է.Ողջ աշխարհում մեծ կուրծքը համարվում է կնոջ առավելություններից մեկը: Հազարավոր կանայք մեծ գումարներ են ծախսում պլաստիկ վիրահատությունների միջոցով իրենց կուրծքը մեծացնելու համար: Մեծ կուրծք ունեցող կանայք ավելի հեշտ են հաջողության հասնում հատկապես շոու-բիզնեսում, որտեղ շեշտը դրված է հիմնականում արատքին տվյալների վրա:

Աննա Վանեսյանը աչքի է ընկնում իր մեծ կրծքերով.«Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը», այսպես են նրան շատերն ընկալում։ Սակայն մեծ կուրծք ունենալն այս աղջկա համար ավելի շատ խնդիրներ է առաջացնում. համացանցում նրան քննարկում են, իսկ ավելի հաճախ՝ քննադատում:

Սկսում է նոր հարցազրույների շարք՝ «Սարսափելի Գեղեցիկ» ՝ Հայաստանում գեղեցկության ընկալումների վերաբերյալ . ոմանց համար մեր շարքի կանայք գեղեցիկ են, ոմանց համար ոչ: Մենք կփորձենք պարզել, թե որն է պատճառը, ինչու են նրանց կառուցվածքով հիանալու փոխարեն, Հայաստանում քննադատում նրանց: Գուցե պատճառն Աննայի դեպքում նրա լուսանկարներն են, որոնցում նա ամեն կերպ փորձում է ցուցադրել իր առավելությունը: Բայց մյուս կողմից, ոմանք նկարում են իրենց գեղեցիկ շրթունքները, ոմանք՝ ոտքերը, իսկ Աննան նկարում է իր կուրծքը: Ինչևէ, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջկանից», ով մեր շարքի առաջին հյուրն է:

Աննան մանսագիտությամբ նկարչուհի է, այժմ պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին։ Նա զբաղվում է մոդելային կարիերայով, որը, ինչպես ինքն է նշում, իրեն շատ հոգեհարազատ է։ Որպես հոբբի սովորել է նաեւ դաջվածք անել, իսկ այժմ այն իր համար նաեւ աշխատանք է դարձել։

4
-Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։
-Այս հարցից ենթադրում եմ, որ մտածում եք այդքան էլ ստանդարտ արտաքին չունեմ։ Ասեմ, որ տղամարդիկ բավականին լավ են արձագանքում, ի դեպ, ես ոչինչ չեմ անում աչքի ընկնելու համար, բնությունն ինձ այսպիսին է ստեղծել` փոքր-ինչ տարբերվող։
3
-Այսինքն չե՞ք դիմել կրծքերի մեծացման վիրահատության։
-Այս հարցն ինձ օրական հարյուր անգամից ոչ պակաս են հղում։ Ես չեմ դիմել վիրահատությունների։ Ինձ բնությունն այսպիսին է ստեղծել եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Արտաքինս ինձ շատ է դուր գալիս։ Ոչինչ չէի փոխի, գուցե մազերիս գույնը, բայց ոչ ավելին։
15
-Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին։
-Բացարձակ ուշադրություն չեմ դարձնում վատ մեկնաբանություններին, քանի որ դրանք հնչում են միայն ինքնահաստատման կարիք ունեցող մարդկանց կողմից։
5
-Ձեր արտաքինը նպաստու՞մ, թե՞ խանգարում է անձնական կյանքում։
-Ցանկացած ոլորտում կարող է նպաստել կամ խանգարել արտաքինս, սակայն անձնականում դա ոչ մի դեր ունենալ չի կարող, քանի որ ինձ հետ շփվող յուրաքանչյուր մարդ փորձում է խորանալ իմ ներքինի մեջ, հասկանալ իմ մարդ տեսակը։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին