▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխ Դանիլ Խաչատուրովը հանդիպում է ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ

168.am-ը գրում է. Ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն սկսել է հանդիպել 39-ամյա Աննա Մելիքյանի հետ: Դեկտեմբերի 3-ին զույգը միասին հայտնվել է Մելիքյանի նոր՝ «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերային: Հայտնի է, որ 44-ամյա օլիգարխը հովանավորում է իր նոր սիրեցյալի ֆիլմը, հայտնում է Super.ru պորտալը: Ողջ սեանսի ժամանակ զույգը նստել է՝ միմյանց ձեռք բռնած:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում պաշտոնական արարողությունից հետո զույգը մեկնել է afterparty-ի: Հայտնի է, որ նրանք բարից հեռացել են միայն առավոտյան: Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովն ամուսնալուծվել է 34-ամյա Ուլյանա Սերգեենկոյից սեպտեմբերի վերջին 7 տարվա ամուսնությունից հետո:

Զույգն ամուսնացել էր 2008 թվականին ու ունի մեկ աղջիկ: Դատական հայցում Խաչատուրովը խնդրել էր խզել ամուսնությունը, դրա խզման պատճառ է նշվել ամուսնությունը պահպանելու անհնարինությունը:26b6eaa3430600e8374f3011f58995d2__660x

edeffd7af93bde290973db7d07cd0113__660x

Նշենք, որ դա Խաչատուրովի առաջին ամուսնալուծությունը չէ: 2007 թվականին «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահը ամուսնալուծվել էր իր կնոջից՝ Աննայից: Այս ժամանակ Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 1,3 մլրդ դոլար:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին