▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալացի դիրիժորի հայկական փայլն, ադրբեջանական նախկին սերն ու ներկա անարգանքը

 

Ըստ ասեկոսեների, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր հրավիրված  դիրիժորի Ջանլուկա Մարչիանոյի աստղը  Հայաստանում շարունակելու է փայլել և առաջիկայում իտալացուն առաջարկվելու է ավելի լայն լիազորություններ Հայաստանի  մշակութային գլխավոր օջախում: 
Շատ հայ արվեստագետներ, որոնք ոգևորված չեն Ջանլուկա Մարչիանոյի գործունեությամբ  ու երևանյան օպերայում նրա բեմադրած ու «բարեփոխած» «Տրավիատայով», ի սկզբանե տարակուսում էին, թե ֆինանսական սուղ միջոցների պայմաններում ինչո՞ւ են իտալացուն հրավիրել Հայաստան, երբ մեր երկիրը օպերային դիրիժորների պակաս չունի: 
Հայաստանում Ջանլուկա Մարչիանոյի աստեղային ժամը  եկավ այն ժամանակ, երբ նրա անունը ընդգրկվեց  Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սև ցուցակում», քանի որ սեպտեմբերի 1-ին նա, Ռիտա Սարգսյանի հրավերով,  ներկա էր գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ 
Սակայն հայ արվեստագետներն ու օպերային գործիչներն անթաքույց հիշում էին տարիներ առաջ ադրբեջանցիների հասցեին ու ադրբեջանական օպերայի մասին իտալացի դիրիժորի ասած հիացական խոսքերը, երբ նա Բաքվում, Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում ղեկավարում էր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:
 «Ինձ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ այցելել Ադրբեջան, որն ունի բարձր ազգային մշակույթ, եւ ներկայացումներ ղեկավարել այսքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնում» - ըստ Թրենդ գործակալության  ասել էր Ջանլուկա Մարչիանոն:
Այսօր Ջանլուկա Մարչիանոյին մեծարում են հայերի կողքին կանգնելու և այդքան բարձր ազգային մշակույթ ունեցող Ադրբեջանին և վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնին անարգելու համար:
Հուսանք՝ մեր երկրի մայր թատրոնի պոտենցյալ գլխավոր դիրիժորը մի օր էլ նույնը չի անի մեր նկատմամբ: 
Հիշեցնենք, որ 2010 -ից մինչև 2015-ի փետրվարի 2-ը Ջանլուկա Մարչիանոն զբաղեցնում էր Թբիլիսիի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Դավիդ Կինցուրաշվիլին պարզաբանել է, որ  Մարչիանոն ցանկանում է 3-4 ամիս աշխատելով Վրաստանում՝ վճարվել ողջ տարվա համար: 
Հեղինակ՝
Աննա Մանուկյան 
Անահիտ Հարությունյան 

Ըստ ասեկոսեների, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր հրավիրված  դիրիժորի Ջանլուկա Մարչիանոյի աստղը մեր երկրում  շարունակելու է փայլել և առաջիկայում իտալացուն առաջարկվելու է ավելի լայն լիազորություններ Հայաստանի  մշակութային գլխավոր օջախում: 
Շատ հայ արվեստագետներ, որոնք ոգևորված չեն Ջանլուկա Մարչիանոյի գործունեությամբ  ու երևանյան օպերայում նրա բեմադրած ու «բարեփոխած» «Տրավիատայով», ի սկզբանե տարակուսում էին, թե ֆինանսական սուղ միջոցների պայմաններում ինչո՞ւ են իտալացուն հրավիրել Հայաստան, երբ մեր երկիրը օպերային դիրիժորների պակաս չունի: Ի դեպ, իտալացի դիրիժորի աշխատավարձը գաղտնի է պահվում, սակայն ենթադրել կարելի է, որ այն տասնապատիկ և ավելի է գերազանցում է իր հայ գործընկերների աշխատավարձից: 
Հայաստանում Ջանլուկա Մարչիանոյի աստեղային ժամը  եկավ հատկապես այն ժամանակ, երբ նրա անունը ընդգրկվեց  Ադրբեջանի արտգործնախարարության, այսպես կոչված, «սև ցուցակում», քանի որ սեպտեմբերի 1-ին նա, Ռիտա Սարգսյանի հրավերով,  ներկա էր գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ 
Սակայն հայ արվեստագետներն ու օպերային գործիչներն անթաքույց հիշում են ոչ վաղ անցյալում  ադրբեջանցիների հասցեին ու ադրբեջանական օպերայի մասին իտալացի դիրիժորի ասած հիացական խոսքերը, երբ նա Բաքվում, Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում ղեկավարում էր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:
«Ինձ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ այցելել Ադրբեջան, որն ունի բարձր ազգային մշակույթ, եւ ներկայացումներ ղեկավարել այսքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնում» - ըստ Թրենդ գործակալության ՝  ասել էր Ջանլուկա Մարչիանոն:

Այսօր Ջանլուկա Մարչիանոյին մեծարում են հայերի կողքին կանգնելու և «այդքան բարձր ազգային մշակույթ ունեցող Ադրբեջանին և վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնին» արդեն  անարգելու համար:

«Հուսանք՝ մեր երկրի մայր թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորը մի օր էլ նույնը չի անի մեր նկատմամբ»,-իրար հետ զրույցում նշում են արվեստագետներն ու հայկական օպերային թատրոնի մերօրյա նվիրյալները: 

Հիշեցնենք, որ 2010 -ից մինչև 2015-ի փետրվարի 2-ը Ջանլուկա Մարչիանոն զբաղեցնում էր Թբիլիսիի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Դավիդ Կինցուրաշվիլին, իր հարևցազրույցներից մեկում,  պարզաբանել է, որ   Ջանլուկա Մարչիանոն ցանկանում է 3-4 ամիս աշխատելով Վրաստանում՝ վճարվել ողջ տարվա համար: 


Հեղինակ՝
Աննա Մանուկյան 
Անահիտ Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին