▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնու, իրեն ուղղված քննադատությունների և այլնի մասին

Wnews.am-ը գրում է, որ ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի` «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից հատվածներ։

ruzanna

-Կյանքում կնոջ դերերը տարբեր են և պատասխանատու, որոնցում կինը ձգտում է հասնել կատարելության՝ բժիշկ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, հասարակական գործիչ և ամենակարևորը` ՀՀ պաշտպանության նախարարի կին: Հետաքրքիր է` ի՞նչ է կին հասկացությունը Ձեզ համար և ո՞րն է Ձեր ամենանախընտրելի դերը:

-21-րդ դարը նոր մարտահրավերներ բերեց մարդկությանը. գիտության, կրթության, արվեստի նվաճումներին համընթաց սրվեց պայքարը նոր և հին արժեհամակարգերի միջև: Սկսեցին քննարկել, վերանայել, վերլուծել, վերաիմաստավորել շատ ու շատ հայտնի համամարդկային ճշմարտություններ: Մարդկությունը փորձեց իր առջև ծառացած խնդիրները լուծել` դրսևորելով պրագմատիկ, կիրառական մոտեցումներ: Հասկանում եմ ժամանակաշրջանի դժվար ու հարափոփոխ լինելը, գոյության պայքարում շատ կարևոր է նաև հարմարվելու ընդունակությունը, բայց ապրելու համար իմ բանաձևը միշտ նույնն է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը» (Ա. Պ. Չեխով):
Դա ինքնակատարելագործման հավերժ ճանապարհ է, դժվար ճանապարհ…Դա ճշմարիտ լինելու մշտական ձգտում է, դա վեհ ու բարձր գաղափարների զինվոր դառնալ է: Կինը պետք է գնահատի, հասկանա գեղեցիկը: «Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Քանզի աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը» (Պաոլո Կոելիո):
Չեմ կարող առանձնապես տարանջատել իմ դերերը` հասարակություն, ընտանիք, աշխատանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրում ես անկեղծ եմ ու ազնիվ՝ բարձրագույն արժեք համարելով հայրենիքն ու ընտանիքը:
Իսկ ինձ համար չկա ավելի մեծ պատիվ, քան Արցախի հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելը, մարդու, որի ամբողջ կյանքը մաքառում ու սխրանք է հանուն հայրենիքի: Քաղաքական պայքարի այս թոհուբոհում պատրաստ եմ նրա հետ պատվով կրելու մեզ բաժին հասած բոլոր փորձությունները, քանզի մեզ միացնում է անմնացորդ սերն առ հայրենիք և ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հանուն հայրենիքի մղվող պայքարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին