1in.am-ը գրում է. Օգոստոսի 23-ին 28-ամյա Էդգար Սնղչյանը Սևանից Երևան վերադառնալիս է եղել, երբ Գագիկ Ծառուկյանի տան և բենզալցակայանի դիմաց մեքենայի անիվը վնասվել է, և նա ստիպված է եղել կանգ առնել, իջնել մեքենայից ու կարգավորել խնդիրը։
Ժամը 23-ի սահմաններում, Էդգարի պնդմամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, հարբած վարելով մեքենան և վերադառնալով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունից, վերջինիս վրաերթի է ենթարկել, այնուհետև մեղքը բարդել եղբոր՝ Արթուր Ավագյանի վրա:
Էդգարի խոսքով՝ ակնհայտ է, որ մեքենայի ղեկին Արթուր Ավագյանը չի եղել, քանի որ նախաքննական ցուցմունքում գրել է, թե վրաերթից հետո երիտասարդին տեսել է մեքենայի կողքին, սակայն իրականում Էդգար Սնղչյանն ընկել է մեքենայից 35 մետր հեռավորության վրա։
Վթարի հետևանքով Էդգար Սնղչյանը 15 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկվել է ընդամենը մեկ միլիոն դրամ, ինչն իր ծախսերի նույնիսկ երեք քառորդին չի կարող բավականացնել։ Վրաերթի հետևանքով լյարդը մի քանի տեղից պատռվել է, ունի ողնաշարի ծռություն, աչքի շլություն, կրծքավանդակի կոտրվածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում