Երեկ համացանցում բուռն քննարկվում էր ասեկոսեն ըստ որի` Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, թողել է իր կնոջը և երեք երեխաներին` Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով:
Այս առիթով հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց` հաստատելով զույգի սիրավեպը:
«Ես երբևէ իմ անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տվել ու այս պահին ևս չեմ պատրաստվում դա անել»,-Aysor.am-ին նշել է Աննա Ավանեսյանը` հավելելով, որ տեղեկության մեջ ակնհայտ ապատեղեկատվություն կա:
Հավելենք, որ երեկ համացանցային օգտատերը նաև հիշեցրել էին այն փաստը, որ Աննա Ավանեսյանի հոգեբան հայրը` Հրանտ Ավանեսյանը, իր հարցազրույցներում 2008 թվ-ի մարտի 1-ից հետո փորձում էր ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին հիպնոզի էր ենթարկել՝ հայրենիք, ընտանիք և նման այլ բառերով: