Երեկ համացանցում բուռն քննարկվում էր ասեկոսեն ըստ որի` Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, թողել է իր կնոջը և երեք երեխաներին` Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով:
Դավիթի կինը՝ Լիլիթ Շահնազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս աղմկահարույց պատմությանը գրելով՝
«Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»։
«Ես երբևէ իմ անձնական կյանքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տվել ու այս պահին ևս չեմ պատրաստվում դա անել»,-Aysor.am-ին նշել է Աննա Ավանեսյանը` հավելելով, որ տեղեկության մեջ ակնհայտ ապատեղեկատվություն կա:
Հավելենք, որ երեկ համացանցային օգտատերերը նաև հիշեցրել էին այն փաստը, որ Աննա Ավանեսյանի հոգեբան հայրը` Հրանտ Ավանեսյանը, իր հարցազրույցներում 2008 թվ-ի մարտի 1-ից հետո փորձում էր ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին հիպնոզի էր ենթարկել՝ հայրենիք, ընտանիք և նման այլ բառերով: