Asekose.am-ին հայտնի է դարձել, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Արթուր Ղազարյանը, ով առավել հայտնի է «Քանաքեռցի Տույ» մականունով, վաղաժամկետ ազատ է արձակվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս Տույին հաճախ կարելի է հանդիպել իր ընկերներների և հարազատների ընկերակցությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) գործով դատական վճիռը: Դատարանն Արթուր Ղազարյանին դատապարտել էր ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատժի սկիզբը համարվել էր սույն թվականի հուլիսի 29-ը:
Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: