▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայր Հայաստան»-ը՝ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհահռչակ Վարդերի շքերթում

Երկրորդ անգամ հայկական ծաղկասայլը հայտնվել է աշխարհահռչակ Վարդերի շքերթում, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում: Հայկական ծաղկասայլում եղել են  «Մայր Հայաստանի» հայտնի արձանն ու Հայաստանն ու Արցախը խորհրդանշող տասնհինգ այլ «ծաղկեփնջեր»: 

Հիշեցնենք, որ ավելի քան երկու  տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծել էին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ էին եղել  մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին