▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշն ասում է, որ ինքը տուն չունի

hraparak.am-ը գրում է. Այս նորությունն անսպասելի էր ինձ համար:

Հրանուշ Հակոբյանը սեփական բնակարան չունի:

Տուն չունի հերիք չի, տուն գնելու փող էլ չունի:

Ու եթե դա այդպես է, մեր իշխանություններին կարելի է մի երկու «լավ խոսք ասել»: Մարդ, որ ողջ կյանքում ծառայել է ձեզ, այսօր անտու՞ն է:

Լսենք նրան. «Ո՞վ իրավունք ունի` ինձ ասի կոռումպացված, գիտե՞ն իմ ապրելակերպը, իմ համեստ ապրելակերպը, իմ ունեցվածքը: Ես իմ աշխատավարձը խնայում եմ, որ մի բնակարան գնեմ, այն էլ թանկանում են բնակարանները, ես չեմ կարողանում 2000 թվականից մինչ այսօր բնակարան գնել: Ես մինչեւ հիմա ապրում եմ իմ ծնողների տանը» / news, am/:

Այստեղ մնում է գլխներիս տանք՝ վա՜յ Կիկոս ջան, վա՜յ որդի ջան…

Ու եթե այդ հեքիաթում աղքատ մարդն ասում է.

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։ Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։ Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Մեր ժողովրդին մնում է նույն կերպ վարվել.

- Հա, Հրանուշ ջան, աշխատավարձդ հավաքիր, մի օր էլ քեզ համար լույս կբացվի:

Փոքր տոկոսով վարկ կտան, ինչպես դու ես ասում, տուն կառնես, մեջը կապրես:

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին