Armlur.am-ը գրում է.
Հունվարի 6-ին հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը (Զախարիյ Կալաշով) ժամանել է Հայաստան և այստեղ գտնվելու ողջ ընթացքում եղել է Ծաղկաձորում: ArmLur.am-ին հայտնի էր դարձել նաև, որ նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Օրենքով գողը» մեր երկրում իր ամանորյա հանգիստն էր անցկացնում: Նրա հետ Հայաստան էին ժամանել մի քանի այլ «օրենքով գողեր» ևս: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն էր: Եվ այսպես, ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ «օրենքով գողերը» դեռևս Հայաստանում են: Նրանք կմեկնեն վաղը՝ հունվարի 12-ին:
դեպ, հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին դեպի Մոսկվա կճանապարհեն նույն անձինք: Ինչպես հայտնի է՝ Շարքո Մոլոդոյն և մի քանի այլ «օրենքով գողեր» առաջին անգամ չէ, որ գալիս են Հայաստան: Դեռևս 2015 թվականի սկզբին մեր երկրում տեղի է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների վերջին տասը տարիների ամենախոշոր հավաքը: Ի սկզբանե միջոցառումը պետք է կայանար Մոսկվայում, սակայն ռուս իրավապահները խոստացել են ձերբակալել դրա բոլոր մասնակիցներին: Արդյունքում արագ կարգով «օրենքով գողերը» ժամանել են Երևան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում