▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ և հեռուստադիտողի հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա. Մկրտիչ Արզումանյան

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին դերասան Մկրտիչ Արզումանյանն իր Instagram-ում եւ ֆեյսբուքյան էջում պարբերաբար «Տնփեսա» սիթքոմից լուսանկարներ է հրապարակում, որոնք, իհարկե, չեն վրիպում նրա երկրպագուների ուշարությունից: Կայքը Մկրտիչ Արզումանյանից հետաքրքրվել է, թե արդյոք նրա նման քայլը «Տնփեսայի» թիմով նոր աշխատանք ներկայացնելու ակնա՞րկ է, որին ի պատասխան դերասանը նշել է.

««Instagram»-ը և ֆեյսբուքն անձնական էջեր են, որտեղ մարդիկ հրապարակում են անձնական լուսանկարներ, նույն կերպ և ես: Վերջին շրջանում պարբերաբար իմ էջերում եմ տեղադրում կատարածս աշխատանքները՝ անցած ճանապարհս, դրանք կերպարներ են, որոնք սիրվել են և իմ, և հեռուստադիտողի կողմից: Այդ լուսանկարները «Տնփեսայի» թիմով նոր նախագծի ակնարկ չեն, թեպետ հաջողված փորձից հետո, մեծ սիրով կրկին կցանկանայի այդ թիմի հետ համագործակցել»:

Հարցին, թե Մկրտիչ Արզումանյանին ե՞րբ կրկին էկրաններին կտեսնենք, դերասանը պատասխանել է.

«Բնականաբար, նոր աշխատանքներ սպասվում են, որոնց մասին մանրամասներ հայտնել չեմ կարող: Միայն խոստանում եմ, որ իմ և հեռուստադիտողի հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին