▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած սրտով չէ...

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մրցույթ է հայտարարել Հանրային ռադիոընկերության  գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: 

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը, ով ՀՌ-ը ղեկավարում էր 1997 թվականից,աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 8-ին: 

Ըստ ասեկոսեների, Հանրային ռադիոընկերության  գործադիր տնօրենի մրցույթում հաղթելու է Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, ով ակտիվորեն մասնակցում էր «Այո»-ի քարոզարշավին: 

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո, ի տարբերություն իր նախորդների, Արման Սաղաթելյանը երկար ժամանակ  անգործ էր մնացել:

Ասում են՝ մի քանի պաշտոններում աշխատելու նրա ցանկությունն ու խնդրանքը իշխանությունները անպատասխան են թողել  և , ի վերջո, առաջարկել Հանրային ռադիոընկերության  գործադիր տնօրենի աթոռը, ինչն, ըստ ասեկոսեների, Արման Սաղաթելյանի սրտով չէ, սակայն այլ տարբերակ չունի: 

Ի դեպ, հենց Արման Սաղաթելյանն է առաջինը իր հայտը ներկայացրել մրցույթին: 

 

Հեղինակ՝ 

Մարգո Բաղինյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին