Ֆրանսահայ աշխարահրչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը դիմել է Սերժ Սարգսյանին՝ դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով:
«Հաշվի առնելով, որ Դուք իմ հայտնի հորս ընկերն եք, ով շատ բան է արել հանուն Հայաստանի բարօրության, կարող եք նրա դուստր Սեդային երջանկացնել և ազատ արձակել Վարդան Պետրոսյանին. չեք կարծու՞մ, որ նա արդեն կրել է իր պատիժը: Հարգանքներս Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքին»,- գրված է Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջում: