Tert.am-ը գրում է. BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վերնագրով վավերագրական ֆիլմը, որտեղ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է գաղտնի կարողություն դիզելու հարցում իր իշխանությունն օգտագործելու համար։
ՌԴ նախագահը հրաժարվել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին։
Ֆիլմի հեղինակը հանդիպել է Կրեմլի նախկին աշխատակիցների հետ, որոնք պնդում են, որ գիտեն, թե ինչպես է Պուտինը «թաքցնում իր հարստությունները»։
Ֆիլմի հեղինակի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում ամենահարուստ մարդն է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համար պատասխանատու ամերիկյան նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Շուբինը պատմել է, որ ԱՄՆ իշխանություններին վաղուց հայտնի է կոռուպցիային Պուտինի ներգրավվածության մասին: ՌԴ նախագահը և նրա մերձավոր շրջապատը ներգրավված են հարստացման տարբեր մեխանիզմների մեջ: Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել 2007 թվականի ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի զեկույցն այն մասին, որ Պուտինի կարողությունը 40 միլիարդ դոլար է։
Ֆիլմում նշվում է, որ Պուտինն անշարժ գույք ունի Իսպանիայում: Ռուս գործարարներից Մաքս Ֆրիդզոնը մեղադրում է Պուտինին նրա համար, որ նա իբր ստացել է իր նավթային ընկերության 4 տոկոսը, երբ եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի օգնական: Ընկերությունը ստացել է «Պուլկովո» օդանավակայանում վառելիքի մատակարարման էքսկլյուզիվ իրավունքները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում