Newsbook.am-ը գրում է. Լևոն Օգենազովը դեկտեմբերին Հայաստանում էր: Նրա, ինչպես նաև Հայաստան ժամանող բազմաթիվ աստղերի հյուրասիրության համար սովորաբար ընտրվում է Հյուսիսային պողոտայում գտնվող Պրովանս ռեստորանը: Տեսանկարահանումն արված է հենց այդ ռեստորանում: Ռոյալի մոտ Լևոն Օգանեզովն է, որը նվագակցում է տիկին Ռիտա Սարգսյանին: ՀՀ առաջին տիկնոջը ձայնակցողների շարքում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաջին տիկնոջ կրակոտ և ուրախ կատարումը ներկայացնում ենք ստորև՝ հիշեցնելով, որ դաշնամուրի մոտ է ՌԴ վաստակավոր և ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը, որը վարել է բազմաթիվ ռուսական հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ», «Աղմուկ դաշնամուրի շուրջ», «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» և այլն:
Ռիտա Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի և Վիգեն Սարգսյանի ուրախ կատարումը` ռեստորանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet