Փետրվարի 8-ից ԿԳ նախարարությունը տեղափոխվել է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիր: «Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում »,- գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով կադրեր իր նոր աշխատասենյակից:
Հիշեցնենք, որ նույն շենք են տեղափոխվել նաեւ Արդարադատության, Արտաքին գործերի, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները: