▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել գերեզմանաքարի արժեքը

Արման Հարությունյանը ծնվել էր 1994 թվականին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում: 2012 թվականին, պարտադիր զինծառայությունից զորացրվելուց հետո, որպես պայմանագրային ծառայող զինվորագրվում է Նոյեմբերյանի գնդում՝ պաշտպանելու համար հայրենի գյուղի սահմանները: Երիտասարդը որոշում է ուսումը շարունակել սահմանի վիճակը կարգավորվելուց հետո, սակայն նրա բոլոր երազանքներն այդպես էլ անկատար են մնում՝ թշնամու գնդակի պատճառով: Արման Ալիկի Հարությունյանը զոհվում է 2015 թվաականին հայրենի սահմանները պաշտպանելիս:

Հետմահու պարգևատրվում է Արիության մեդալով: Նրա ընտանիքը բազմանդամ է՝ յոթ անձ՝ ծնողները, երկու եղբայրներն ու երկու քույրերը , եղբոր կինն ու զարմիկը:  Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, չկա աշխատող ձեռք, բոլորը գործազուրկ են: Արմանի փոքր եղբայրն ուսանող է, սովորում է Երևանում, ունի բավականին մեծ առաջադիմություն, մեծ քույրը 1991 թվականին ծնված Գոհարիկը նույնպես աշխատանք չունի, իսկ փոքրիկ քույրը՝ Թերեզան, սովորում է 4-րդ դասարանում: Ծնողները չեն կարողանում նույնիսկ վճարել գերեզմանաքարի արժեքը, համագյուղացի վարպետը ի հիշատակ հերոսի մատչելի գնով է աշխատանքը կատարել՝ 200 000 դրամով, սակայն նրանք չեն կարողանում վճարել անգամ այդ գումարը:

Սիրելի՛ հայրենակիցներ եկեք կանգնենք մեր հերոսի ընտանիքի կողքին, մխիթարենք ջերմ խոսքով, սփոփենք նրանց վիշտն ու ամենքս ինչով կարող ենք աջակից լինենք նրանց:

Արմանի մայրիկի՝ տիկին Նարինեի հեռախոսահամարն է՝ +37499 123 894:

Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Արման Հարությունյանի ընտանիքին»:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ   

1510023094910100 ՀՀ դրամ;

1510023094910101 ԱՄՆ դոլար;

1510023094910149 ԵՎՐՈ;

1510023094910158 ՌԴ ռուբլի;

SWIFT: ARMCAM22:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին