▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակահարություն Մերձմոսկվայում. սպանվել է հայ գործարար

Փետրվարի 24-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում հայ գործարար է սպանվել: Այս մասին հաղորդում է ռուսական Московский Комсомолец թերթը: Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարել են Մոսկվայի երկրամասի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում։

Պարբերականը նշում է, որ իրավապահ մարմինները հայտնել են, որ ժամը 15:40-ին, որ «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի մոտ Лексус GX» մակնիշի մեքենայում կրծքի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին։ Վերջինս «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը զբաղվում է բժշկական գործունեությամբ, այդ թվում` ավտոիրավունք ստանալու համար պահանջվող տեղեկանքներ և այլն։

Նույն վայրից աջ կոնքի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Բաղդասարյանը (անունը չի նշվում):

 Մկրտչյանը մեքենայով գտնվել է ավտոլվացման կետում, երբ մեքենայից մոտեցել է մոտ 180 սմ հասակով տղամարդ եւ կրակ է  բացել։ 5 կրակոց արձակելով՝ նա թաքնվել է դեպքի վայրից։ Նրա դեմքը փակված է եղել շարֆով կամ դիմակով։ Չորս գնդակ դիպել են Մկրտչյանին, եւս մեկը՝ նրա ընկերոջը։

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ТТ տեսակի ատրճանակ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին