▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիան կամային հաղթանակ տարավ Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ  սեփական հարկում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ: «Բորուսիան» կարողացավ հաղթանակ տանել գոլերը խփելով խաղավարտին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անկյունային հարվածի խաղարկման արդյունքում իր 9-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:Մխիթարյանը 80-րդ րոպեին հավասարացրել է հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում արդյունավետ փոխանցում է կատարել Օբամեյանգին: 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին