▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Պապոյանի աղմակահարույց լուսանկարի ամբողջական տարբերակը

Տեղեկացրել էինք, որ դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ անդրադարձել էր համացանցում քննարկվող լուսանկարին և մեղադրանքին, որի համաձայն՝ իբր  Հայաստանում շատ  նույնասեռականներ նրան իրենց  առաջնորդն են համարում:

«Ոմանք առավոտվանից փորձում են տրորել տարիների ընթացքում ձեռք բերված իմ բարի համբավը, իսկ ես տրորած ունեմ նրանց բոլորին photoshop-ի իրենց գիտելիքների հետ միասին»,-գրել էր Գարիկ Պապոյանը։ 

Աննա Սմբատյանն, այսօր, ԲլոգՆյուզում անդրադարձել է Գարիկ Պապոյանի պատասխանին, ըստ որի համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը ֆոտոշոփ է ու ոմանք փորձում են արատավորել իր բարի անունը։ 

«Իրականում նման ֆոտոսեսիա եղել է և լուսանկարիչ Արթուր Լյումենն է եղել։ Ֆոտոշարքը լույս է տեսել WOW ամսագրում 2010 թվականին։ Ահա նրա ամբողջական տարբերակը...»,-գրել է Աննա Սմբատյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին