▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Կիսաբաց լուսամուտներ»-ի նկարահանման ընթացքում. Հրաչի ծեծի հետքերով

armlur.am-ը գրում է. Այսօր վաղ առավոտից համացանցը ողողված է լուրով, որ շոումեն Հրաչ Մուրադյանը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի նկարահանումների ընթացքում ծեծի է ենթարկել: Պարզվում է՝ այս մասին «հայտնել է» համացանցի Մարիա Սարգսյան անունով օգտատերը: Ըստ հրապարակման՝ փետրվարի 18-ին «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են հաղորդավար Հրաչ Մուրադյանին ու նրա աշխատողներին: Ավելին, անվտանգության աշխատակիցների ուշացման պատճառով անգամ տուժողներ են եղել, որոնց թվում էր շոումենը: Լուրի իսկությունը պարզելու նպատակով փորձեցինք  կապ հաստատել Հրաչ Մուրադյանի հետ, սակայն չհաջողվեց: Մենք զրուցեցինք նրա PR մենեջեր Քնարի հետ, ով բոլոր հարցերին ի պատասխան նշեց միայն, որ մարտի 7-ի եթերում կտրվեն բոլոր պարզաբանումներն ու մեկնաբանությունները. «Այժմ որևէ մեկնաբանություն չենք անում: Ողջ իսկությունը հայտնի կդառնա մարտի 7-ին»: Իսկ, ի վերջո, եղե՞լ է ծեծ, թե՞ ոչ, այդպես էլ չիմացանք: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին