▲ Դեպի վեր

Շաբաթ, 03.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կրակների մասնագետ»-ի բոցը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն արձագանքել է մամուլի հրապարակմանն, ըստ որի Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը:

«Կրակների մասնագետը ես չեմ, Հեփեստոսն է: Հռոմում էլ Հեփեստոսին նույնացրել են կրակի աստված Վուլկանի հետ»,-գրել է Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ համացանցում Կարեն Ավագյանի անվան հետ կապված մի քանի դեպքեր էին դարձել քննարկման թեմա, որոնցից էին Հանրապետության հրապարակում մեթան գազով փուչիկներից առաջացած հրդեհն ու Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած վերջին հրդեհը: Հրդեհներն առաջացել էին հենց այն միջոցառումների ընթացքում, որի  կազմակերպիչը ՀՀԿ-ական երիտթևն էր, ի դեմս՝ Կարեն Ավագյանի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին