«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապ ունեցող Amaq գործակալությանը։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում տեղի են ունեցել 5 պայթյուններ: Երկու ահաբեկչություն էր տեղի ունեցել Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում և ևս երկուսը՝ «Շուման» և «Մալբեկ» կայարաններում, ինչի հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել: