Հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուն նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ իտալական անշարժ գույքի գործակալություններից մեկը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ռոնալդուն Նյու Յորքի ամենահայտնի շենքերից մեկում՝ Trump Tower-ում, 18,5 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել իր ընկերոջ համար:
Անձամբ Քրիշտիանոն հերքել է այս տեղեկությունը և դատական հայց է ներկայացրել անժարժ գույքի գործակալության դեմ:
Ըստ ֆուտբոլիստի մենեջերների՝ իտալացիները պարզապես փորձում են Ռոնալդուի շնորհիվ իրենց համար PR ապահովել:
Իր հերթին իտալական ընկերություններից մեկը՝ Proto Enterprises-ը, հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ԱՄՆ-ում Քրիշտիանո Ռոնալդուի կողմից ձեռք բերված բնակարանի իրական տիրոջ գրանցումից հետո, ֆուտբոլիստն այն նվիրվել է մարրոկոյացի իր ընկերոջը՝ Բադր Խարիին: Մենք գիտակցում ենք, որ այս տեղեկությունն անձնական բնույթ է կրում և, հավանաբար, ազդում է Ռոնալդուի անձնական կյանքի վրա, բայց այս ամենով հանդերձ՝ մենք ստիպված ենք պաշտպանել մեր հեղինակությունը»,- նշվում է հայտարարության մեջ: