Համացանցում մեկնարկել է «Մենք բոլորս Արցախ ենք» ֆլեշմոբը, որի մասնակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և այլ երկրներից սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրում են «Մենք բոլորս Արցախ ենք» գրությամբ լուսանկարներ: Հատկանշականն այն է, որ ակցիայի մասնակիցներից շատերը հայեր չեն, և լուսանկարներում տվյալ գրությունն իրենց մայրենի լեզվով է արված: