Նախօրեին Մոսկվայում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» վավերագրական ֆիլմը՝ Արցախյան հերոսամարտի հերոսական էջերի պատմության, ինչպես նաև Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ուղու, դերի և նշանակության մասին:
Առաջիկայում ֆիլմը ցուցադրվելու է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՈՒրուգվայի և մի շարք այլ երկրների հայկական համայնքներում: Նշենք, որ ժապավենը կարելի է դիտել նաև համացանցում:
Այս մասին տեղեկացնում է «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը: