▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեթաս տարիներով. ոստիկանապետը սպառնացել է Շահեն Հարությունյանին

A1plus.am-ը գրում է.

Դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն երեկվա հանրահավաքից հետո Շահեն Հարությունյանին ու ընկերներին են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ հրավիրելով Երևան քաղաքի վարչություն՝ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ զրուցելու։

Շահենի հետ է եղել նաև մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, ում թույլ չեն տվել ներկա գտնվել ոստիկանապետի հետ հանդիպմանը։ Աշոտ Կարապետյանի հետ զրույցի մանրամասները «Ա1+»-ին պատմեց Շահեն Հարությունյանը. «Կարապետյանն ասեց՝ ի՞նչ ես քեզ վատ պահում, ագրեսիվ ես պահում, ո՞ւմ նկարն ես վառում, պատասխանեցի՝ երեք հոգու՝ Պուտինի, Ալիևի, Սերժի՝ երեք դավաճանների նկարները։ Ասաց՝ դու պետականության դեմ բաներ ես անում, իմ պատասխանը հստակ էր, որ պետականությունն այստեղ կապ չունի, այստեղ գոյություն ունեն երեք հակամարդկային էակներ, որոնց դեմ պայքարել է պետք»։

Ըստ Շահեն Հարությունյանի՝ զրույցն ընթացել է թեժ մթնոլորտում, ոստիկանապետ Կարապետյանն իր կարծիքն է արտահայտել հավաքների ժամանակ հնչող ելույթների վերաբերյալ, թե դրանք հաճախ կոպիտ են լինում։ Շահեն Հարությունյանը շարունակում է պատմել հանդիպման մասին. «Վերջին զգուշացումը տվեց, որ պրոբլեմների մեջ կընկնեմ, հակադարձեցի, որ պրոբլեմներից չեմ վախենում, ասեց՝ կեթաս տարիներով, ես էլ պատասխանեցի, որ դա ինձ համար խնդիր չի, ես իմ գաղափարների համար եմ պայքարում, ասաց՝ գաղափարներիցդ հետ մի կանգնի, ուղղակի պայքարդ վերանայի»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին