▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չծառայածներին պետք է աղջիկ չտալ

Հանրային ճնշում պետք է լինի այն անձանց վրա, ովքեր չեն ցանկանում ծառայել Հայոց բանակում: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավել, աղջիկ չտալ: Աշխատեք, որ չծառայած տղաները ձեր միջավայրում իրենց ավելի թույլ զգան: Ես էլ ունեմ չծառայած ընկերներ: Իհակե, չի նշանակում, որ ամեն մեկը պետք է ծառայի, բայց չծառայելը չպետք է գլուխ գովալ լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով`ինքը բանակում ծառայում է արդեն 20 տարի, և իր գերդաստանում չծառայած մարդ չկա: Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ.  «Մենք պետք է նպաստենք, հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին ծառայի: Պաշտպանական գերատեսչությունը միշտ շահագրգռված է բոլորին բանակ տանել: Բոլորին պետք է կոչ անել, ստիպել, բայց ուղարկել բանակ»,-շեշտեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին